Ձյունաճերմակ ատամների «թշնամին»
ФОТОՄասնագետները պնդում են, որ կան սննդատեսակներ, որոնք ատամները դեղնավուն են դարձնում: Նրանք խորհուրդ են տալիս հնարավորինս քիչ օգտագործել հետևյալ սննդատեսակները:
Շաքարավազ: Այն ատամների առողջության համար առաջին թշնամին է, հատկապես մեծ քանակությամբ օգտագործելիս, ինչպես նաև` խմորեղենի մեջ:
Սառույց: Սառույցն ատամներն ավելի զգայուն է դարձնում` հանգեցնելով դրանք արագ քայքայմանը: Այն օգտագործելու համար պետք է սպասել մինչև հալչի բաժակում և ոչ մի դեպքում չի կարելի պահել բերանի մեջ:
Ալկոհոլ: Ոգելից խմիչքները չորացնում են բերանի խոռոչը, կարող են նաև որոշակի բորբոքումներ առաջացնել բերանում:
Ցիտրուսային մրգեր: Ցիտրուսը բավականին առողջարար է, բայց չափավոր քանակով: Մեծ քանակությամբ օգտագործելու պարագայում այն կարող է վնասել ատամների էմալը:
Կոֆեին պարունակող ըմպելիքներ: Թեև դրանք ատամների առողջությանը չեն վնասում, այնուամենայնիվ, դեղին բծեր են թողնում ատամների վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: