Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հանրային տրանսպորտի ոլորտի հետ կապված բոլոր հարցերը քաղաքային իշխանության օրակարգում են. Տարոն Մարգարյան

ОБЩЕСТВО

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման ուղղությամբ: Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ այդմ, նախորդ երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է տվյալ նորմերի խախտման 65 դեպք: Բացի այդ նաև զեկուցվել է, որ նախորդ երկու շաբաթների ընթացքում հայտնաբերվել է չնախատեսված վայրերում աղբը թափելու 134 դեպք, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին ու համապատասխան ծառայություններին հանձնարարել է գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում և շարունակել խստորեն վերահսկել գործող պարտադիր նորմերի և Երևանի ավագանու համապատասխան որոշումների կատարման ուղղությամբ աշխատանքների ընթացքը: «Մեկ անգամ ևս ուզում եմ, որ բոլորին պարզ լինի. մեր նպատակը վարչական տույժերի ենթարկելը և գումարներ գանձելը չէ, այլ մայրաքաղաքում կարգ ու կանոն հաստատելը և արատավոր որոշակի երևույթներից մեկընդմիշտ ձերբազատվելն է: Ու քանի դեռ կան իր ավախախտներ, մենք պարտավոր ենք օրենքով սահմանված կարգով վարչական տույժի ենթարկել բոլոր իրավախախտներին: Այս հարցում որևէ բացառություն չի կարող լինել ու, ըստ այդմ, ձեզանից ակնկալում եմ հետևողական խիստ աշխատանք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 13 դեպք: Զեկուցվել է նաև, որ նախկինում հայտնաբերված 6 դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:

Միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը հանձնարարել է դրանց ընթացքն ու հատկապես կատարվող աշխատանքների որակը ևս պահել մշտական խիստ վերահսկողության տակ:«Տվյալ աշխատանքների տեխնիկական հսկողությունը միջա զգային մասնագիտացած կազմակերպությունների կողմից իրականացնելը բնավ էլ չի նշանակում, որ մենքայս ուղղությամբ անելիքներ չունենք: Կատարվող աշխատանքների արդյունքում ստեղծվող ենթակառուցվածքները երկար տարիներ պետք է ծառայեն մերբնակիչներին, ուստի, մենք պարտավոր ենք այդ աշխատանքների որակյալ կատարման նկատմամբ ևս հսկողություն սահմանել ու հետևել, որ ամեն ինչ արվիսահմանված չափորոշիչներին համապատասխան: Ըստ այդմ, մշտական հսկողության տակ պահեք ընթացող աշխատանքներն ու եթե թերացումներ նկատեք,անմիջապես քայլեր ձեռնարկեք դրանց արագ վերացման ուղղությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 23 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի շրջանակներում շարունակվում է ուժեղացված հսկողությունը կրթական հաստատություններին հարակից տարածքներում: Անդրադառնալով ՃՈ հետ համատեղ իրականացվող անվտանգ երթևեկության միամսյակին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել մշտական հսկողության տակ պահել սույն հարցը, բացի այդ, նաև հետևողական աշխատանքներ տանել հասարակական տրանսպորտով տեղաշարժվելու անվտանգության ապահովման ուղղությամբ: 

«Ձեր ուշադրությունը պետք է հրավիրեմ այնպիսի արատավոր երևույթների վրա, ինչպիսիք են վարելու ընթացքում հանրային տրանսպորտում ծխելը և հեռախոսով խոսելը: Համոզված եմ, կարիք չկա լրացուցիչ անգամ ասելու, թե այս վտանգավոր երևույթները որքանով են սպառնում է մեր համաքաղաքացիների ապահով երթևեկությանը: Ուստի, պետք է այդ ուղղությամբ հստակ և նպատակային աշխատանքներ տանել՝ դրանք մեզանում բացառելու համար: Այս հարցում ակնկալում եմ սերտ համագործակցություն ինչպես Ճանապարհային ոստիկանության, այնպես էլ ոլորտի խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունների և ակտիվ քաղաքացիների հետ: Համոզված եմ, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերով տարված պայքարը կտա ցանկալի արդյունք», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ հանրային տրանսպորտի ոլորտի հետ կապված բոլոր հարցերը մշտապես լինելու են քաղաքային իշխանության օրակարգում:

Հանրակրթական դպրոցների ճաշարանները սպասարկող կազմակերպություններին տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկուցվել է, որ թերություններ են գրանցվել քաղաքապետարանի ենթակայության 17 դպրոցներում: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել գործընթացը և շարունակել շրջայցերը դպրոցների ճաշարաններ: «Եթե համապատասխան կազմակերպությունները սահմանված ժամանակում չեն կատարում իրենց տրվածհանձնարարականները, ապա առանց քննարկումների խզեք նրանց հետ կնքված պայմանագրերը: Բոլորը պետք է հասկանան, որ երեխաներին մատակարարվող սննդիհաշվին որևէ թերացում ներելի չէ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Պատասխանատուները նաև զեկուցել են, որ մայրաքաղաքում ներառական կրթություն իրականացնող բոլոր դպրոցների սնունդը ձեռք է բերվում կենտրոնացված կարգով ու գործընթացը մշտական հսկողության ներքո է:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ ամբողջությամբ պատրաստ է «Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ծրագիրը, որն այս տարի կանցնի «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրի ներքո: Այս տարի ևս միջոցառումների շրջանակում ներառված են սոցիալական ուղղվածության մի շարք նպատակային ծրագրեր, որոնց մասին հանրությանը կիրազեկվի սեպտեմբերի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян