Մշակվում է Արթիկում դահուկային տուրիզմի զարգացման ծրագիրը
СПОРТ Արթիկի քաղաքապետարանի կողմից մշակվում է Արթիկում դահուկային տուրիզմի զարգացման ծրագիրը: Արթիկի դիրքը հնարավորություն է տալիս շուրջ 15 կմ երկարության դահուկային վազքուղի ստեղծելու:
Այս մասին «Արմենպրես»-ին վստահեցրեց Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը: «Տեղանքը թույլ է տալիս մինչև 15 կմ երկարությամբ վազքուղի ստեղծել, 10 կմ երկարությամբ վազքուղի ստեղծելու դեպքում էլ, այն կլինի աշխարհում եզակի: Ձյունն էլ խնդիր չէ: Արագած սարը միշտ ձնառատ է: Արթիկում տուրիզմի զարգացման հիմքը հենց սա կարող է լինել»,- նշեց Մխիթար Վարագյանը՝ փաստելով, որ ներդրումներն այդ ծրագրին ուղղորդելու նպատակով արդեն բանակցություններ են տարվում եվրոպական մի քանի կազմակերպությունների հետ: Խոսքը 15 մլն դոլարի մասին է: «Լուրջ ծրագիր է՝ լուրջ ներդրումներ պահանջող: Եթե դահուկային վազքուղին լինի, կլինի նաև հանգստի գոտի, հյուրանոց: Եթե ձմեռը այս հնարավորությունն ունենք, ամռանն էլ հանգստի հնարավորությունը մեծ է՝ նույն տարածքում տարիներ առաջ ճամբար է եղել, որը հիմա ավերակի է վերածվել: Ուզում ենք դա վերականգնել: Սա տուրիզմը խթանելու համար շատ մեծ ու լավ ծրագիր կլինի: Ծրագիրն արդեն գրվում է և առաջիկայում կներկայացվի ՀՀ վարչապետին: Հուսանք, հավանության կարժանանա»,- նշեց Արթիկի քաղաքապետը:
80-ական թվականներին Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմը մարզումներն անցկացրել է այս տարածաշրջանում: Արթիկում է անցկացվել նաև Հայաստանի առաջնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին վստահեցրեց նաև Գյումրու «Ձմեռային մարզաձևերի մարզադպրոց»-ի տնօրեն ՀՀ վաստակավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանը, Արթիկի տարածաշրջանում ռելիեֆը թույլ է տալիս հրաշալի վազքուղի ստեղծել՝ դահուկավազքի համար: Ծրագիրը կյանքի կոչելու դեպքում ոչ միայն տուրիզմը հնարավոր կլինի զարգացնել, այլ նաև այս մարզաձևում մեծ արդյունքների հասնել:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



