Չինուհին երկվորյակ աղջիկներ Է ծննդաբերել որդուն լույս աշխարհ բերելուց վեց օր հետո
ОБЩЕСТВО Չինաստանի Հեբեյի նահանգի բնակչուհին երկվորյակ աղջիկներ Է ծննդաբերել այն բանից վեց օր հետո, երբ լույս աշխարհ Է բերել որդուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին հաղորդել Է China News Service գործակալությունը:
Դեպքը տեղի Է ունեցել Իչան քաղաքում: Ինչպես հայտնել Է երեխաների մայրը, ինքն ամուսնացել Է 2012 թվականին, բայց ամուսնու հետ երեխաներ չի ունեցել: 2016 թվականի օգոստոսին բուժման կուրս Է անցել Ուհան քաղաքում եւ հղիացել Է եռվորյակներով:
Նշվում Է, որ փետրվարի 21-ին նա տղա երեխա Է ունեցել 1,44 կիլոգրամ քաշով, սակայն կծկանքները դադարել են: Նրա մանկաբարձը որոշում Է ընդունել շարունակել հղիությունը: Փետրվարի 27-ին նա ծննդաբերել Է երկվորյակ աղջիկներ:
«Ես երազում Էի երեխայի մասին, երբ չԷի կարողանում հղիանալ: Այժմ ես երեքն ունեմ, եւ չգիտեմ՝ ինչ անեմ»,- գործակալությունը մեջբերում Է երեխաների մոր խոսքը:
Այս պահին երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մանկաբարձի խսքով՝ սա առաջին դեպքն Է իր ավելի քան 20-ամյա բժշկական պրակտիկայում: Մանկաբարձը նշել Է, որ կինը հղիացել Է այսպես կոչված դիզիգոտային եռվորյակով, այսինքն՝ ծնված տղան զարգացել Է այլ պտղաթաղանթում՝ իր երկվորյակ քույրերից առանձին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
3
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
4
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
5
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий



