Տեխասում բացվում Է Ջորջ Բուշ Կրտսերի նկարների ցուցահանդեսը
ОБЩЕСТВО ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն զբաղվում Է նկարչությամբ, նրա գործերը կարելի Է տեսնել մարտի 2-ին ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում բացվող ցուցահանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:
Ցուցահանդեսում կներկայացվեն ամերիկացի այն վետերանների մոտավորապես հարյուր դիմանկարներ, որոնց հետ Բուշն անձամբ ծանոթացել Է 2009 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո:
Հաղորդագրություններում նշվում Է, որ այն բոլոր վետերանները, որոնց դիմանկարները պատկերել Է ԱՄՆ-ի նախկին նախագահը, վիրավորվել կամ վնասվածքներ են ստացել Իրաքում եւ Աֆղանստանում Բուշի նախաձեռնած ռազմարշավների ընթացքում:
Նախկին նախագահի գործերը Տեխասում Բուշի նախագահական կենտրոնում հանրության համար մատչելի կլինեն մինչեւ այս տարվա հոկտեմբերի մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



