Սիրիական զորքերը հսկողության տակ են առել Պալմիրայի պատմական մասը. SANA
МЕЖДУНАРОДНОЕ Սիրիական բանակի զինծառայողները հսկողության տակ են առել Պալմիրայի պատմական մասը, որտեղ գտնվում են անտիկ հուշարձանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ գործակալությունը հաղորդել Էր, որ սիրիական բանակի ստորաբաժանումները մտել են Պալմիրայի պատմական մաս եւ ձեռնամուխ եղել ահաբեկիչների վերջին ապաստարանների վերացմանը: Այդ մասին գործակալությանը հայտնել Է Սիրիայի զինված ուժերի հրամանատարության աղբյուրը:
«Զորքերը դանդաղորեն շարժվում են մի քանի կետերից եւ շատ զգուշավոր մարտավարություն են կիրառում, որպեսզի վնաս չհասցնեն քաղաքի անտիկ հուշարձաններին եւ խուսափեն անտեղի կորուստներից»,-ընդգծել Է նա: Նրա խոսքով՝ քաղաքի շրջաններում գործում են դիպուկահարները: Բացի այդ, նահանջող զինյալները թողել են բազմաթիվ ականաթակարդներ:
Ավելի վաղ զինվորական աղբյուրը հաստատել Է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներին հարված Է հասցվել Պալմիրայի մերձակայքում: Ինչպես տեղեկացրել Է «Ալ Ալյամ» հեռուստաալիքը, զինյալները հեռանում են Էս-Սուխնա օազիսի ուղղությամբ, որը գտնվում Է Պալմիրայից 70 կիլոմետր հեռավորությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



