Կոնգոյում անհայտ անձինք առեւանգել են ոսկի արդյունահանող ձեռնարկության աշխատակիցներին
МЕЖДУНАРОДНОЕԿոնգոյի դեմոկրատական հանրապետությունում անհայտ անձինք առեւանգել են ոսկի արդյունահանող ձեռնարկության աշխատակիցներին, որոնցից մեկը Ֆրանսիայի քաղաքացի է, հայտնում է RFI–ն։
Կոնգոյում հանքավայրը մշակող կանադական Banro ձեռնարկության տնօրինությունն առավոտյան հայտնել էր, որ պատանդառվել է հինգ մարդ՝ երեքը Կոնգոյի բնակիչներ, մեկը Թանզանիայի քաղաքացի ու մեկը՝ Ֆրանսիայի։Ֆրանսիայի արտգործնախարարությունը հաստատել է իր քաղաքացու առեւանգման փաստը։
Ոսկու հանքի վրա հարձակումը տեղի է ունեցել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը։ Տեղի իշխանություններին դեռ ոչինչ հայտնի չէ պատանդների գտնվելու վայրի , ոչ էլ այն խմբի մասին, որը հարձակում է իրականացրել։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



