Հայ հայտնիները՝ «Բրավո՛, վիրտուոզ» ֆիլմի փակ ցուցադրությանը
ФОТОBlogNews.am-ն արդեն պատմել երեկ կայացած «Բրավո, վիրտուոզ» ֆիլմի մասին: Black comedy ժանրում նկարահանված 1 ժամ 44 րոպե տևողությամբ ֆիլմի հիմքում ընկած է պատանի երաժիշտ-կլարնետիստ Ալիկի կյանքի այն հատվածը, երբ նվագախումբը, որը կրում է Արցախյան գոյամարտում զոհված Ալիկի բժիշկ-ծնողների անունը, բարդ կացության մեջ է հայտնվում ֆինանսների բացակայության պատճառով, որովհետև նվագախմբի գործարար հովանավորին սպանում են:
Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերակատարներն են Սամվել Թադևոսյանը և Մարիա Ախմետզյանովան, ռեժիսորն է ֆրանսաբնակ Լևոն Մինասյանը, բեմադրող օպերատորը ամերիկաբնակ Մկրտիչ Մալխասյանն է, սաունդթրեքի հեղինակը՝ Տիգրան Համասյանը, իսկ ֆրանսաբնակ Միշել Պետրոսյանն էլ ստեղծել է ֆիլմի սյուժեի առանցքում ընկած սիմֆոնիկ նվագախմբի կողմից կատարվող դասական երաժշտությունը: Իսկ ահա ֆիլմի պրոդյուսերները ֆրանսահայ Ռոբեր Գեդիկյանը (Agat films) և Հրաչյա Քեշիշյանն են (HK productions):