Մալայզիայի ոստիկանապետը հավաստել Է, որ Կիմ Չեն Նամն սպանվել Է
МЕЖДУНАРОДНОЕՄալայզիայի իրավապահ մարմինները չեն կասկածում, որ Կիմ Չեն Նամը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբայրը, սպանվել Է կանխամտածված: Ազգային ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարի այս հայտարարությունը մեջբերում ԷThe New Straits Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ունենք որակյալ փորձագետներ, որոնք պարզել են մահվան պատճառը: Կատարվող հետաքննությունը՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքների հաշվառմամբ, հաստատում Է ԿԺԴՀ-ի քաղաքացու սպանության փաստը»,- ընդգծել Է նա ի պատասխան հյուսիսկորեական կողմի այն պնդման, թե Կիմ Չեն Նամն իբր մահացել Է շաքարախտի ֆոնին սրտի անբավարարության հետեւանքով:
Փենյանում «կարող են ասել ամենն, ինչ կամենան, բայց փաստերը մնում են փաստեր», հավելել Է Հալիդ Աբու Բաքարը:
Նախօրյակին ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցչի նախկին տեղակալ Լի Դոն Իրը, որը գլխավորում Է Հյուսիսային Կորեայի՝ մի քանի օր առաջ Քուալա Լումպուր ժամանած դիվանագիտական պատվիրակությունը, պնդել Է, թե «նա չի թունավորվել, այլ մահացել Է բնական պատճառներով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»
2
Что такое хантавирус и как он распространяется?
3
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
4
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
5
Будущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?



