«Ես ժամացույցի մեխանիզմի նման եմ ապրում, ռոմանտիկան տեղ չունի իմ կյանքում». Վարուժան Բաբաջանյան
ПОЛИТИКАExclusive
Past.am-ը շարունակում է քաղաքական գործիչներին կտրել ընտրական թոհուբոհից ու փորձել նրանց ուրիշ կողմից բացահայտել՝ բլից հարցերի միջոցով:
Այս անգամ մեր թիրախում ԱԺ ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի Տավուշի մարզի ռեյտինգային թեկնածու Վարուժան Բաբաջանյանն է:
- Ձեր օրն սկսվում է...
- Սուրճով:
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Ծեր եմ արդեն՝ նման հարցի պատասխանելու համար:
- Գեղեցիկը Ձեզ համար...
- Կյանքն է: Որ ապրում ենք, արդեն գեղեցիկ է:
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
- Աստծուն:
- Կյանքում երբեք չեք ների...
- Դավաճանությունը:
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
- Շատ-շատ են:
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
- Ափսոսել եմ, երևի, կորցրած ժամանակիս համար:
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
- Ես ժամացույցի մեխանիզմի նման եմ ապրում, ռոմանտիկան տեղ չունի իմ կյանքում:
- Երբ բարկացած եք...
- Ես զուսպ մարդ եմ, չեմ բարկանում:
- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...
- Մակարդակ ունենա:
- Եթե լինեիք ամենազոր...
- Ես իմ զորությունից չեմ դժգոհում:
- Հայրենիքը Ձեզ համար...
- Բառերով չեմ ասի:
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
- Իմ ընկերները:
- Ամենաշատը երազում եք...
- Երազանքներիս փուլն անցել է արդեն:
- Երբեք չեք փորձի...
- Թմրանյութ:
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
- Նոյեմբերյան:
- Միշտ վախեցել եք...
- Դժվարանում եմ պատասխանել:
- Մարդ, ով փոխել է Ձեզ...
- Մարդ չէ, մարդիկ՝ իմ ընտանիքը:
- Տանել չեք կարողանում, երբ...
- Շատ են խոսում:
- Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:
- Չէ էլի: ))
- Տարվա ո՞ր եղանակի հետ եք Ձեզ ասոցացնում:
- Գարնան:
- Իր, որ միշտ Ձեզ հետ է...
- Բջջային հեռախոսս:
- Երջանկության՝ Ձեր բանաձևը:
- Դեռ չեմ գտել:
- Առանց ինչի՞ չեք կարող ապրել...
- Աշխատանքի:
- Ամենակարևորը կյանքում…
- Առողջությունն է:
- Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
- Ինձ մոտ հաճախ են լինում այդպիսի պահեր:
- Այս պահին կուզենայիք...
- Խաղաղություն լիներ:
- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում...
- Ինձ թվում է՝ ես նպատակներիս հասած մարդ եմ, նոր նպատակ դեռ չեմ ձևակերպել:
- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
- Հենց այս հարցին:
- Եվ վերջում...
- Ցտեսություն: ))
Մարիամ Նալբանդյան