ՌԴ զինուժերի գլխավոր շտաբը եւ ՆԱՏՕ-ն առաջին բանակցություններն են անցկացրել երեք տարվա ընթացքում
МЕЖДУНАРОДНОЕՌԴ զինուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը եւ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Պյոտր Պավելը մարտի 3-ին դաշինքի նախաձեռնությամբ առաջին բանակցություններն են անցկացրել երեք տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ միակողմանի կարգով հարաբերությունները սառեցնելու որոշում Է ընդունել 2014 թվականի ապրիլին:
«2017 թվականի մարտի 3-ին ՆԱՏՕ-ի նախաձեռնությամբ կայացել Է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության առաջին փոխնախարար բանակի գեներալ Վալերի Գերասիմովի եւ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Պյոտր Պավելի հեռախոսազրույցը: Սա ռազմական գծով բարձր մակարդակի առաջին շփումն Է ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները սառեցնելու որոշումից հետո»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության խնդիրներ, ռազմական գծով փոխգործակցության վերականգնման հեռանկարները, միջադեպերի կանխումը եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության կողմից անցկացվող միջազգային միջոցառումներին դաշինքի ներկայացուցիչների մասնակցությունը:
«ՌԴ զինուժերի գլխավոր շտաբի պետը զրուցակցի ուշադրությունը դարձրել Է առկա այն մտահոգությունների վրա, որոնք կապված են Ռուսաստանի սահմանների մերձակայքում Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ակտիվության Էական ուժեղացման հետ»,-նշել են ռազմական գերատեսչությունում:
Գերասիմովը նաեւ զրուցակցին տեղեկացրել Է միջազգային այն հանգուցային միջոցառումների ու վարժանքների մասին, որոնք ՌԴ պաշտպանության նախարարությունը պլանավորում Է անցկացնել 2017 թվականին:
«Կողմերը հավաստել են Եվրոպայում լարվածության թուլացմանն ու իրադրության կայունացմանն ուղղված փոխադարձ քայլերի անհրաժեշտությունը: Բանակի գեներալ Գերասիմովը եւ գեներալ Պավելը պայմանավորվել են շարունակել այսօրինակ շփումները»,-հավելել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



