ԶԼՄ-ները Կիմ Չեն Նամի սպանության գործով հետաքննության նոր մանամասներ են հայտնել
МЕЖДУНАРОДНОЕՄալայզիայի իշխանությունները մարտի 3-ին Հյուսիսային Կորեայի «Կորյո» (Koryo Air) ավիաընկերության ներկայացուցչի կալանավորման հրամանագիր են տվել, որին կասկածում են Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր մահվանը հնարավոր մասնակցության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռյոնհապ գործակալությանը:
Վերջինիս տվյալներով՝ ավիաընկերության 37-ամյա աշխատակցին ցուցմունքներ տալու համար որոնում են ԿԺԴՀ-ի դեսպանության երկրորդ քարտուղար 44-ամյա Հյոն Գվան Սոնի հետ մեկտեղ, որի հանձնումը Մալայզիայի ոստիկանությունը պահանջել Է արտաքին գործերի նախարարության միջոցով:
Գործակալությունը նշում Է, որ, հետաքննության կարծիքով՝ ԿԺԴՀ-ից երկու կասկածյալները գլխավոր դերն են խաղացել սպանության կազմակերպման գործում, սակայն ներկայում թաքնվում են Հյուսիսային Կորեայի դեսպանատանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



