Թոմ Հենքսը սուրճի մեքենա Է նվիրել Սպիտակ տան լրագրողներին
ОБЩЕСТВОԱմերիկացի դերասան Թոմ Հենքսն Սպիտակ տանն աշխատող լրագրողներին սուրճի մեքենա Է ուղարկել՝ քաջալերական գրությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Սպիտակ տան մամուլի կորպուսին: Շարունակե՛ք պայքարը հանուն ճշմարտության, արդարության եւ ամերիկյան ուղու: Հատկապես հանուն ճշմարտության»,- ասված Է Հենքսի գրության մեջ, որը տպված Է գրամեքենայով:
Սուրճի մեքենայի եւ գրության լուսանկարները հայտնվել են ամերիկացի մի քանի լրագրողների Twitter-ում, որոնք դերասանին շնորհակալություն են հայտնել աջակցության համար:
2004 թվականին Հենքս արդեն համանման նվեր Է ուղարկել լրագրողներին: Նա պարզաբանել Է, որ դա արել Է, երբ իմացել Է, որ ԶԼՄ-ների՝ Սպիտակ տանն աշխատող լրագրողները սուրճ են խմում ավտոմատից:
«Հուսով եմ, որ այս մեքենան նորությունների 24-ժամյա ցիկլը փոքր-ինչ ավելի հաճելի կդարձնի»,- այն ժամանակ հայտարարել Էր դերասանը:

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



