Էվա Խաչատրյանը իրեն ֆոտոշոփով գեղեցկացնելու քննարկումների մասին
ФОТОTert.am Life–ն ավելի վաղ ներկայացրել էր դերասանուհի Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքը։ Միացյալ Նահանգներում արված ֆոտոշարքը դերասանուհու բնորոշել էր որպես վայրի և սեքսուալ։ Այսօր համացանցում է հայտնվել լուսանկարներից մեկի «հում»՝ առանց ֆոտոշոփի տարբերակը, որը մեծ քննարկման առիթ է դարձել։
Tert.am Life–ը կապ է հաստատել դերասանուհու հետ և զրուցել այս մասին։
«Նորմալ երևույթ է, որ պրոֆեսիոնալ ֆոտոշարք անելուց հետո պիտի աշխատեն ֆոտոների վրա։ Սա ինդիվիդուալ է ու յուրաքանչյուր լուսանկարիչ իր աշխատելու ոճն ունի։ Ի սկզբանե շատ ֆոտոշոփ չի արվել։ Փորձել ենք մաքսիմալ իրական լուսանկարներ ստանալ»,– ասաց Էվան։
Քննարկումներ են ծավալվել, որ դերասանուհին ֆոտոշոփի օգնությամբ ավելի է գեղեցկացրել իր մարմինը։ Ի պատասխան խոսակցությունների՝ Էվանասաց. «Ես երբեք գեր չեմ եղել։ Իմ մարմինն էլ միշտ ինձ դուր է եկել։ Փոփոխությունների կարիք չեմ զգում»։