ՄԻՊ ներկայացուցիչների ամենօրյա այցերն Արթուր Սարգսյանին շարունակվում են
МЕЖДУНАРОДНОЕՄարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ բժիշկը մարտի 3-ին, հերթական անգամ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող եւ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին, ուսումնասիրել են նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Արթուր Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից եւ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց: Նրա նկատմամբ քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմը սահմանել է քսանչորսժամյա հսկողություն։
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ամենօրյա այցերն Ա. Սարգսյանի առողջական վիճակի մշտադիտարկման նպատակով շարունակվելու են նաեւ ոչ աշխատանքային օրերին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



