Հունահռոմեական ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Կիևի մրցաշարում
СПОРТՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել Կիևի միջազգային մրցաշարում:
Ոսկե մեդալի համար պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը գերազանցել է ուկրաինացի Դմիտրո Պուշկովին:
98 կգ քաշային Արթուր Շահինյանը եզրափակչում պարտվել է Ուկրաինան ներկայացնող մեկ այլ մարզիկի և արժանացել արծաթե մեդալի: Բրոնզե մեդալի համար պայքարում Ռաֆայել Մանուկյանը հաղթել է ուկրաինացի Ալեքսի Օսնիաչին, իսկ 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը առավելության է հասել Վիկտոր Պետրյակինի նկատմամբ:
Հայաստանը Կիևի միջազգային մրցաշարին ներկայացել է 10 մարզիկով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



