Խաղողի մթերման գործընթացը գտնվում է վարչապետի ուշադրության կենտրոնում
ОБЩЕСТВОՀանրապետությունում խաղողի մթերման գործընթացը շարունակում է գտնվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի անմիջական ուշադրության կենտրոնում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյա նի և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ կրկին այցելել է Արարատի մարզ, եղել տեղի մթերող կազմակերպություններում, հանդիպել խաղողագործների հետ՝ ծանոթացել մթերման աշխատանքների ընթացքին: Վարչապետը կարևորել է խաղողի մթերման գործընթացը կազմակերպված անցկացնելու հանգամանքը և նշել, որ կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահելու խաղողի բերքը պատշաճ և ժամանակին մթերելու գործընթացը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



