Մասիս-Սայաթ Նովա ավտոճանապարհին մեքենան բախվել է գազատար խողովակին
ОБЩЕСТВОՄասիս-Սայաթ Նովա ավտոճանապարհին մարտի 4-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, առկա է գազի արտահոսք: Ինչպես տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիս-Սայաթ Նովա ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում « Kia Sorento» մակնիշի 98 TT 008 պետհամարանիշով (վարորդ՝ 1976 թ. ծնված Հ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին, վերջինից առկա է գազի արտահոսք:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1983 թ. ծնված Շ. Խ.-ը հոսպիտարացվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները հրշեջ-փրկարարների հետ համատեղ դադարեցրել են գազի արտահոսքը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



