Արթուր Դավթյանը հենացատկերի վարչություններում բարդ էլեմենտներ կկիրառի
СПОРТՄարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը հենացատկերի իր վարժությունում բարդ էլեմենտներ կկիրառի:
«Գոհ եմ նրանից, թե ինչ արդյունքներ գրանցեցի Հայաստանի առաջնությունում: Այս մի շարք փոփոխությունները տեղի ունեցան վարժությունների մեջ: Ես ևս վարժություններս փոխել եմ: Հայաստանի առաջնություն շատ լավ փորձադաշտ է միջազգային մրցաշարերից առաջ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավթյանը:
Եվրոպայի փոխչեմպիոնի խոսքով` նա նոր հնարքներ է կատարել նժույգթափերի, օղակերի վարժությունում: «Նոր էլեմենտը հեշտ չէ, և եթե հեշտ լիներ, ապա այստեղ կփորձեի այն, բայց քանի որ մեր մարզադահլիճը նորմալ վիճակում չէ: Այստեղ չեմ փորձում, քանի հնարավորությունը մեծ է, որ վնասվածք կստանամ: Եթե աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ ինձ չհաջողվի նոր էլեմենտս փորձ, ապա Եվրոպայի առաջնությունում հաստատ կարող եմ»,-ասաց Դավթյանը:
Արթուր Դավթյանը մարմնամարզության Հայաստանի առաջնության բացարձակ չեմպիոնն է: