Արգենտինայի հավաքականի կազմը՝ աշխարհի առաջնության ընտրական խաղերին
СПОРТԱրգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան 26 ֆուտբոլիստների է հրավիրել Չիլիի եւ Բոլիվիայի հավաքականների դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին, հաղորդում է afa.org.ar-ը:
Դարպասապահներ. Սերխիո Ռոմերո («Մանչեսթեր Յունայթեդ»), Նաուել Գուսման («Տիգրես»), Մարիանո Անդուխար («Էստուդիանտես»):
Պաշտպաններ. Ֆակունդո Ռոնկալյա («Սելտա»), Մատեո Մուսակիո («Վիլյառեալ»), Ռամիրո Մորի («Էվերտոն»), Պաբլո Սաբալետա, Նիկոլաս Օտամենդի (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Մարկոս Ռոխո («Մանչեսթեր Յունայթեդ»), Գաբրիել Մերկադո («Սեւիլիա»), Խուլիո Բուֆարինի («Սան Պաուլու»), Էմանուել Մաս («Տրաբզոնսպոր»):
Կիսապաշտպաններ. Խավյեր Մասկերանո («Բարսելոնա»), Լուկաս Բիլյա («Լացիո»), Գիդո Պիսարո («Տիգրես»), Էվեր Բանեգա («Ինտեր»), Անխել Դի Մարիա (ՊՍԺ), Էնցո Պերես («Վալենսիա»), Մարկոս Ակունյա («Ռասինգ»):
Հարձակվողներ. Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Անխել Կոռեա («Աթլետիկո»), Լուկաս Պրատո («Սան Պաուլու»), Պաուլո Դիբալա, Գոնսալո Իգուաին (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Էսեկիել Լավեսի («Հեբեյ Չայնա Ֆորչուն»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»):
Արգենտինայի հավաքականը Չիլիի թիմին կընդունի մարտի 24-ին, Բոլիվիային կհյուրընկալվի մարտի 28-ին: