Տեղի է ունեցել մի դեպք, որի համար պետք է հատուցեն բոլորը. Շուշան Երիցյան
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Մարտի 6-ից «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով կմեկնարկի «Քավարան» քրեական դրաման: 20 մասից բաղկացած այս ֆիլմն իր ձեւաչափով առաջինն է հայկական հեռուստաեթերում, որտեղ նկարահանվել են Շուշան Երիցյանը, Մերի Հակոբյանը, Կառլոս Մուրադյանը, Արթուր Պետրոսյանը, Սերգեյ Թովմասյանը, Լիլիթ Հարոյանը, Վահե Զիրոյանը, Սամվել Փիլոյանը, Իրինա Հարությունյանը, Գրիգոր Բաղդասարյանն ու այլոք:
Life.panorama.am-ը նոր հեռուստասերիալի մասին է խոսել դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանի հետ:
«Այս հեռուստասերիալի ձեւաչափը թույլ չի տալիս նախապես շատ մանրամասներ հայտնել, քանի որ դրա ողջ զարգացումը հենց պետք է դիտողին լարված պահի հեռուստաէկրանների առաջ: Սա շատ հետաքրքիր սյուժեով բազմասերիանոց ֆիլմ է, որի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ գործող բոլոր հերոսներին կապում է մեկ ընդհանուր մեղք: Տեղի է ունեցել մի դեպք, որի համար պետք է հատուցեն բոլորը»,- նշեց նա:
Խոսելով իր հորոսուհու մասին՝ Շուշանը պատմեց.
«Մարմնավորում եմ 35-ն անց կնոջ, ով ամուսնացած է կայացած բժշկի հետ: Ես էլ մյուս հերոսների հետ միասին քավարանում ենք հայտնվում մեկ ընդհանուր մեղքի համար: Ի դեպ՝ հերոսուհուս մասին խոսելով պետք է նշեմ, որ բավականին դժվար ու միաժամանակ հետաքրքիր էր մարմնավորել ինձնից տարիքով կնոջ: Իմ հերոսուհին շատ հասուն, կշռադատված, ինքնազոհ ու հանուն ընհանուրի սեփական անձը զոհող կին է, միաժամանակ շատ համարձակ է, ով իր վրա մեծ ծանրություն է վերցնում դժվարին իրավիճակներում: Ֆիլմի ընթացքում նա փխրուն կնոջից վերածվում է վճռական ու ուժեղ կնոջ: Որպեսզի այս բոլոր հատկանիշները կարողանայի ճիշտ ներկայացնել, նկարահանաումներից առաջ երկար աշխատել եմ ինքս իմ վրա, որ կարողանայի հերոսուհուս մատուցել այնպես, ինչպիսին ինձ տեսած չլիներ հեռուստադիտողը: Առհասարակ, պետք է շեշտեմ, որ ողջ դերասանական թիմը աշխատել է թե ժեստերի, թե բեմական խոսքի եւ թե ճիշտ դերասանական խաղի վրա: Կոնկրետ իմ պարագայում, հեռուստադիտողը կտեսնի նոր Շուշան Երիցյանի, որպիսին մինչ այս չի տեսել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



