Օշականի բնակչին պատկանող հոտից, որում համաճարակ է, երեկվանից ոչ մի ոչխար չի սատկել. գյուղապետ
ОБЩЕСТВОՕշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը Tert.am-ին հայտնեց, որ իրենց համագյուղացի Նորայր Խալոյանին պատկանող հոտից երեկվանից ոչ մի ոչխար չի սատկել, իսկ համաճարակի մասին լաբորատորիայից դեռ չեն արձագանքել:
Գյուղապետը հավելեց, որ փոխհատուցման համար դիմել են մարզպետարան, որպեսզի և 1,5-2 տարով սառեցնեն բանկերից վերցված վարկը, բայց դեռևս պատասխան չեն ստացել:
Ինչպես երեկ հայտնել էինք Օշականի բնակիչ Նորայր Խալոյանին պատկանող հոտից վերջին մի քանի օրերի ընթացքում սատկել է 150 գառ և 70 ոչխար: Համաճարակի հայտնաբերման համար նմուշներ են ուղարկվել լաբորատորիա:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян



