«Ուզենք թե ոչ, սերիալները սերունդ են կրթում, կուզեի, որ դերասանները հետևեն իրենց խոսքին և տեսքին: Ամիսներ շարունակ նույն դերով ներկայանալիս սպառվելու խնդիր կա». Աննա Հարությունյան
ФОТОԱննա Հարությունյան
Ծնվել է 1989թ. հունվարի 16-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Յ.Լեպսիուսի անվան դպրոցը: 2006-10թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական բաժնում: 2008թ-ից աշխատում է Երևանի Ա. Մազմանյանի անվան «Գոյ» թատրոնում որպես դերասանուհի: Հանդես է եկել նաև անտերպրիզաներով տարբեր թատրոններում: Հանդես է եկել նաև ֆիլմերում ու սերիալներում:
«Հիմա լիովին երջանիկ եմ, որովհետեւ ամբողջովին հետաքրքրված եմ արվեստի հետ կապ չունեցող, բայց և արվեստի հասնող մի զբաղմունքով, որն է` մարմնի նիհարեցումը, կորեկցիան եւ ցելյուլիտից ազատումը: Սիրում եմ, երբ շուրջս տեսնում եմ գեղեցիկ ու սլացիկ մարմնով կանանց»:
«Հաճախ եմ մենակ մնում: Բծախնդիր եմ. բոլոր իրերը պետք է լինեն իմ դրած տեղում: Մի քիչ սեփականատեր եմ»:
«Ուզենք թե ոչ, սերիալները սերունդ են կրթում, կուզեի, որ դերասանները հետևեն իրենց խոսքին և տեսքին: Ամիսներ շարունակ նույն դերով ներկայանալիս սպառվելու խնդիր կա, այստեղ օգնության է գալիս թատրոնը, որտեղից «գողանում» ու սերիալի դերիդ տալիս ես նոր տրամադրություն ու գույներ»:
«Ոչ մի բան անիրականանալի չէ, օրինակ` ես չունեի ավտոմեքենա, այսօր ունեմ, որովհետև մեծ ցանկություն ունեի»:
«Դերասանությունը կյանքի փորձն է. քո սեփական փորձով ես խաղում: Օրինակ՝ երեք տարի առաջ մի ներկայացման մեջ հասուն կնոջ կերպար պետք է խաղայի, բայց այդ ժամանակ ես կին չէի, 19 տարեկան աղջիկ էի ու հասկանում էի, որ մեծ տարիքում կկարողանամ խաղալ այդ դերը»:
«Հայտնի դառնալուց հետո ավելի մեծ ցանկություն ունեմ ավելի լավ խաղալու ներկայացումներում, ավելի զարգանալ ու ինքնակրթվել: Սերիալը մի փուլ է, որ պետք է հաղթահարենք ու գնանք առաջ»:
«Դերասանուհու երեք ամենակարևոր հատկանիշներն են՝ աշխատասիրությունը, ձգտումը դեպի կատարելություն, ինչպես նաև, առհասարակ դերասանի համար, ազնվությունն իր կատարած գործի հանդեպ»:
«Բառերով դժվարանում եմ արտահայտել տղամարդու և կնոջ միջև եղած սերը… Այս թեմայի շուրջ սիրում եմ լռել»: