Սիրիայում ԻՊ-ի գրոհայինը պայթեցրել է իրեն. 7 մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Աազազ քաղաքում պայթյուն է որոտացել «Ջեբհաթ Ֆաթհ աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման (նախկինում` «Ջեբհաթ ան-Նուսրա») կենտրոնակայանի մոտ:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով «Ալ-Մայադին» արաբական հեռուստաալիքը, ահաբեկչության հետևանքով 7 մարդ է սպանվել, կան նաև վիրավորներ:
Ենթադրվում է, որ պայթյունը կազմակերպել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուղարկած գրոհայինը: Ահաբեկիչը ներխուժել է հրամանատարության շենք և գործի դրել մահապարտի գոտին:
«Ջեբհաթ Ֆաթհ աշ-Շամը» համարվում է «Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցի մասնաճյուղը Սիրիայում և Լիբանանում: Այն հիմնադրվել է 2012 թվականին «Ջեբհաթ ան-Նուսրա» անվանմամբ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



