Ֆիյոնը հայտարարել Է, որ իրեն չեն հարկադրի դուրս գալ նախագահական ընտրարշավից
ОБЩЕСТВО«Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել Է, որ դուրս չի գա նախագահական ընտրարշավից իր ընտանիքի անդամների ֆիկտիվ աշխատավարձերի կազմակերպման մեջ մեղադրանքների պատճառով, որոնք ապագայում կարող են վերածվել նաեւ քրեական հետապնդման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հեռուստատեսային հարցազրույցում Ֆիյոնն ասել Է, որ ոչ ոք իրեն չի հարկադրի ընկրկել, հատկապես այն բանից հետո, երբ ինքը նոյեմբերին հաղթանակ տարավ փրայմերիզում:
Մինչդեռ, կուսակցական առաջնորդները մարտի 6-ին պատրաստվում են հանդիպել՝ որոշելու, թե ինչպես պիտի գործեն այսուհետեւ:
Շատերը կարծում են, որ Ֆիյոնի միակ այլընտրանքը, եթե նա որոշի հանել իր թեկնածությունը կամ եթե նրան հարկադրեն դա անելու, մնում Է Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն:
Մարտի 5-ին Փարիզում տեղի Է ունեցել Ֆրանսուա Ֆիյոնի կողմնակիցների ընդգրկուն հանրահավաք, որին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян



