Շրջակա միջավայրի աղտոտման հետեւանքով տարեկան 1,7 մլն երեխա Է մահանում աշխարհում. ԱՀԿ
ОБЩЕСТВО Ամեն տարի շրջակա միջավայրի աղտոտման պատճառով հինգ տարեկանից փոքր 1,7 միլիոն երեխա Է մահանում, ինչը կազմում Է ամբողջ աշխարհում այս տարիքի մանկական մահացության մեկ քառորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
«Ամեն տարի շրջակա միջավայրի հետ կապված վտանգները, այդ թվում բնակելի շենքերի, նաեւ դրանցից դուրս օդի աղտոտումը, պասիվ ծխելը, չմաքրված ջուրը, սանիտարական միջոցների պակասը եւ սխալ հիգիենան, հինգ տարեկանից փոքր 1,7 միլիոն երեխայի կյանք են խլում»,- ասված Է ԱՀԿ-ի զեկույցում:
Կազմակերպությունն առանձնացրել Է շրջակա միջավայրի վատ պայմանների հետ կապված մանկական մահացության հինգ հիմնական պատճառներ: Առաջին տեղում են շնչուղիների հիվանդությունները, որոնցից մահանում Է 570 հազար երեխա, այդ թվում՝ թոքաբորբից: Ավելի քան 360 հազար երեխա մահանում Է ստամոքսի խանգարումից, որի պատճառը ցածր որակի ջուրն Է, վատ սանիտարական պայմանները եւ հիգիենան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



