Գեղարքունիքում բոլոր ճանապարհներն անցանելի են
ОБЩЕСТВО Գեղարքունիքի մարզում, չնայած մարտի 4-ին տեղացած ձյանը, ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար դժվարանցանելի վիճակ չի ստեղծվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի փրկարարական վարչության պետի տեղակալ, Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հայկ Աբրահամյանը, մարտի 4-ի երեկոյան ժամերին տեղացած ձյունը, որի բարձրությունը կազմել է 5-10 սանտիմետր, մարտի 5-ի ցերեկվա ընթացքում հալվել է:
«Ձյան տեղումները չեն ուղեկցվել բքով, իսկ կուտակված ձյունը հալվել է տաք ջերմաստիճանի ազդեցությամբ, այնպես որ, ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը չի խոչընդոտվել: Վարդենյաց լեռնանցքը, լեռնային գյուղեր տանող բոլոր ճանապարհները բաց են եւ երթեւեկելի, ազատված ձյան ծածկույթից եւ մերկասառույցից»,-նշեց Հայկ Աբրահամյանը՝ հավելելով, որ երկարատեւ ու ցուրտ ջերմաստիճանն էականորեն վնասել է մարզի ճանապարհները՝ ճաքեր ու փոսեր առաջացնելով ասֆալտբետոնե ծածկ ունեցող միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանպարհներին:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
5
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»



