Արտաշատցի ըմբիշները Երեւանում նվաճել են ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ
СПОРТ Երեւանում անցկացված ՀՀ վաստակավոր մարզիչ Ներսես Սարգսյանի հուշամրցաշարում արտաշատցի պատանի ըմբիշները ոչ պաշտոնական հաշվարկով ամենաշատ մեդալներ են նվաճել:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանն ասաց, որ առաջին տեղ են գրավել եւ ոսկե մեդալներ վաստակել 46 կգ քաշային Շմավոն Թեւանյանը, 63 կգ քաշային Արմեն Պետրոսյանը, 76 կգ քաշային Դավիթ Գեւորգյանը, երկրորդ մրցանակային տեղ են գրավել 50 կգ քաշային Գուրգեն Շերոյանն ու 69 կգ քաշային Պետիկ Ասատրյանը: Բրոնզե մեդալների են արժանացել 42 կգ քաշային Հայկ Թովմասյանը, 54 կգ քաշային Գենիկ Ասատրյանը եւ 46 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը:
«Ես չափազանց գոհ եմ մեր ըմբիշների ցուցաբերած արդյունքներից: Սա նաեւ կարելի է փորձամրցում համարել ՀՀ պատանիների առաջնությունից առաջ, որից մեր սաները պատվով դուրս եկան: Բարձր եմ գնահատում Շմավոն Թեւանյանի եւ Դավիթ Գեւորգյանի գոտեմարտերը, որոնք հանդես եկան ակնհայտ առավելությամբ: Իսկ մյուս ոսկե մեդալակիր Արմեն Պետրոսյանը լավագույնների շարքը լրացրեց պայքարի գնով»,-ընդգծեց Սիմոնյանը:
Մարզադպրոցից հուշամրցաշարին մեկնել էր 15 ըմբիշ: Նրանց մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը եւ Վարդան Գյուրջյանը:
Հուշամրցաշարին մասնակցում էին հանրապետության ավելի քան 300 ուժեղագույն ըմբիշներ:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



