Թիվ 8 երթուղայինում ուղևորը հանկարծամահ է եղել (լուսանկարներ)
ОБЩЕСТВОԵրևանի Արշակունյաց պողոտայում այսօր` ժամը 14։40-ի սահմաններում, թիվ 8 երթուղայինում ուղևորը հանկարծամահ է եղել։
Tert.am–ի հետ զրույցում Շտապօգնության ծառայության աշխատակիցներից մեկն ասաց, որ տղամարդը հանկարծամահ է եղել, նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։
Բժշկուհին ասաց, որ տղամարդը սրտի խնդիրներ է ունեցել և հենց այսօր բուժօգնության նպատակով գնացած է եղել հիվանդանոց։
Տղամարդու ինքնազգացողության վատանալու ժամանակ երթուղայինում եղել են նաև այլ ուղևորներ, որոնք էլ ահազանգել են Շտապօգնության ծառայություն։ Տղամարդը մահացել է մինչև Շտապօգնության ծառայության ժամանելը։
Այս պահին արդեն դեպքի վայր են ժամանել մահացածի կինը, հարազատները։



1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



