ՉԺՀ-ի բանկային համակարգն առաջ Է անցել ԵՄ-ից եւ դարձել աշխարհում խոշորագույնն ակտիվների ծավալով
МЕЖДУНАРОДНОЕ Չինաստանի բանկային համակարգը 2016 թվականի վերջին ակտիվների ծավալով դարձել Է աշխարհում խոշորագույնը, ինչն արտացոլում Է ինչպես ՉԺՀ-ի աճող դերը համաշխարհային ֆինանսների բնագավառում, այնպես Էլ Չինաստանի տնտեսության ուժեղացող կախվածությունը պարտային ֆինանսավորումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Financial Times-ը:
Դեկտեմբերի 31-ի դրությամբ Չինաստանի բանկային ակտիվները հասել են 33 տրիլիոն դոլարի՝ եվրոգոտու 19 երկրներում 31 տրիլիոն դոլարի, ԱՄՆ-ում 16 տրիլիոն դոլարի եւ Ճապոնիայում 7 տրիլիոն դոլարի համեմատությամբ, վկայում են FT-ի սեփական վերլուծության արդյունքները:
«Չինաստանի բանկային համակարգի վիթխարի չափերը ոչ այնքան տոնելու առիթ են, որքան բանկային ֆինանսավորումից տնտեսության չափազանց մեծ կախվածության ազդանշան, որը սաստկանում Է պաշարների անարդյունավետ բաշխումից եւ անհավանական վարկային ռիսկերից»,- կարծում Է Քոռնելի համալսարանի պրոֆեսոր Էսվար Փրասադը, որն ավելի վաղ ԱՄՀ-ում չինական ուղղության պատասխանատուն Էր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»
2
Что такое хантавирус и как он распространяется?
3
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
4
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
5
Будущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?



