Ժյուպեն հրաժարվեց առաջադրվել Ֆրանսիայի նախագահի թեկնածու
ОБЩЕСТВОԲորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն հրաժարվել Է «Հանրապետականներ» կուսակցությունից առաջադրվել Ֆրանսիայի նախագահի թեկնածու: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա այդ մասին հայտարարել Է՝ հանդես գալով շտապ կարգով գումարված խորհրդաժողովում:
«Այսօր կուսակցության միասնությունն ապահովելն Էլ ավելի բարդ խնդիր Է, քան մի քանի ամիս առաջ: Այժմ արդեն չափազանց ուշ Է առաջադրել իմ թեկնածությունը,- ասել Է Ժյուպեն: -Ես մեկընդմիշտ հաստատում եմ, որ այս ընտրություններում թեկնածու չեմ լինի»:
Ֆիյոնը «Հանրապետականներ» կուսակցությունից միակ թեկնածուն Է մնում Ժյուպեի հրաժարվելուց հետո:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին եւ Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեին առաջարկել Է միասին քննարկել դժվարին իրադրությունից «Հանրապետականներ» կուսակցության դուրս գալու հնարավոր տարբերակները, որն ստեղծվել Է Ֆիյոնի նախընտրական արշավի շուրջ ծավալված սկանդալի կապակցությամբ:
«Մեր շարքերում միասնության բացակայությունը բարեբեր հող կստեղծի ծայրահեղ աջերի համար: Այդ կապակցությամբ ես Ֆրանսուա Ֆիյոնին եւ Ալեն Ժյուպեին առաջարկում եմ հանդիպել՝ այս իրադրությունից դուրս գալու արժանի եւ հուսալի ուղի գտնելու համար, որը չի կարող շարունակվել եւ լուրջ խնդիրներ Է ստեղծում ֆրանսիացիների համար»,-պարզաբանել Է Սարկոզին:
Իր հերթին Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել Է, որ դուրս չի գա նախագահական ընտրարշավից: Հեռուստատեսային հարցազրույցում Ֆիյոնն ասել Է, որ ոչ ոք իրեն չի հարկադրի ընկրկել, հատկապես այն բանից հետո, երբ ինքը նոյեմբերին հաղթանակ տարավ փրայմերիզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



