Նաթանյահուն Իրանին համարել Է աշխարհում ահաբեկչության խոշորագույն գեներատորը
МЕЖДУНАРОДНОЕ Իրանն աշխարհում ահաբեկչության խոշորագույն գեներատորն Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ Երուսաղեմում հրեական պետության արտաքին գործերի նախարարության շենքում ելույթ ունենալով 1992 թվականի մարտին Բուենոս Այրեսում Իսրայելի դեսպանատան պայթեցման 25-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը, պայթյուն, որը 29 մարդու կյանք խլեց: Նաթանյահուն Իրանի վրա Է դրել այդ ահաբեկչական գործողության պատասխնատվությունը: «Իրանը նախաձեռնեց, Իրանը պլանավորեց եւ Իրանն իր խամաճիկի՝ «Հըզբոլլահ»-ի միջոցով իրականացրեց Բուենոս Այրեսի ահաբեկչական գործողությունը»,-հայտարարել Է Նաթանյահուն:
«Իրանն աշխարհում ահաբեկչության խոշորագույն գեներատորն Է, եւ մենք պարտավոր ենք պայքարել այդ ահաբեկչության դեմ, քանի որ դա Իրանի ագրեսիայի միայն մեկ ուղղությունն Է, որը նաեւ փորձում Է միջուկային զենք մշակել եւ առաջ Է տանում բալիստիկ հրթիռների սեփական ծրագիրը»,- ասել Է Նաթանյահուն, որը նաեւ գլխավորում Է հրեական պետության արտաքին քաղաքական գերատեսչությունը: Նաթանյահուի հայտարարությունը մեջբերում Է Times of Israel թերթը:
Նաթանյահուն, վկայակոչելով «Իսրայելի զինվորական իստեբլիշմենտի ներկայացուցիչներից մեկին, նաեւ հայտնել Է, որ Իսրայելի համար անվտանգության բնագավառի խնդիրների 80 տոկոսի աղբյուրն Իրանն Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



