Դոնալդ Թրամփը ստորագրել է նոր իմիգրացիոն հրամանագիր
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագել է նոր հրամանագիր, որը 90 օրով դադարեցնում է ԱՄՆ մուտքը վեց երկրների քաղաքացիների համար՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի ու Սուդանի, հայտնում է BBC–ն։
Բացի դրանից 120 օրով դադարեցվում է ԱՄՆ-ում փախստականների ընդունելության ծրագիրը։ Ի տարբերություն նախորդ հրամանագրի՝ Իրաքն այդ ցանկում ներառված չէ։
Ինչպես Սպիտակ տան ներկայացուցիչն է հայտնել` ԱՄՆ մուտքի ու ժամանակավոր բնակության արդեն տրամադրված թույլատվությունները չեն չեղարկվելու։
Հունվարի վերջին Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրաման, որը դադարեցնում է ԱՄՆ կողմից փախստականների ընդունելությունը։ Նրա խոսքով հրամանագրի նպատակն է կանխել արմատական մուսուլմանական ահաբեկիչների մուտքը երկիր։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



