Մարտի 7-ի աստղագուշակ
ФОТОԽոյ: Այսօր պետք է մտածեք նրա մասին, ինչ ձեզ իրոք դուր է գալիս։ Դա բավականին դժվար կլինի, քանի որ չեք կարողանա կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ ձեր ներսում է կատարվում։ Կարող եք ձեր խնդիրների մասին պատմել ընտանիքի անդամներին և այդ ժամանակ ավելի մեծ վստահությամբ անցնել գործի։
Ցուլ: Այսօր պետք է հաշտվեք այն մարդու հետ, ում հետ վերջերս վիճել եք։ Դա կարող է լինել ձեր երկրորդ կեսը, ընտանիքի անդամներին ինչ որ մեկը, հարևանը, կոլեգան և այլն։ Դա կարող է շատ դժվար լինել, սակայն դուք լավ գիտեք, որ պետք է այդ մարդու հետ լավ հարաբերություններ ունենալ, այդ պատճառով էլ նրան ընդառաջ գնացեք ու հաշտվեք։
Երկվորյակ: Եթե փորձեք այսօր փոքրիկ արձակուրդ վերցնել, ապա ձեր հարազատները, ընկերներն ու աշխատակիցները չեն կարողանա առանց ձեզ լուծել բոլոր խնդիրները։ Նրանք սովոր են, որ դուք միշտ իրենց կողքին եք։ Այնուամենայնիվ, դա չպետք է ձեզ հետաքրքրի։ Եթե ցանկանում եք փախչել ամբողջ աշխարհից, ապա այդպես էլ արեք։
Խեցգետին: Ձեզ հաճախ է հետաքրքրում, թե ինչ կարող է պատահել այն մարդկանց հետ, որոնց մասին հոգ եք տանում, եթե դադարեք դա անել։ Ինչ էլ որ նրանց հետ պատահի, այժմ պետք է անհանգստանաք միայն ձեր խնդիրների մասին։
Առյուծ: Դուք սիրում եք մարտահրավերներ նետել ու ընդունել և այսօր այդպիսի հնարավորություն կունենաք։ Այսօր կլսեք, որ ինչ որ բան հնարավոր չէ անել ու միանգամից կփորձեք զարմացնել բոլորին։ Սակայն, մինչ այդ ամենը սկսելը, համոզվեք ձեր ուժերի վրա ու զգուշացրեք մտերիմներին։
Կույս: Դուք պարզ մարդ եք, սակայն, եթե ինչ որ մեկն իրեն սրիկայաբար է պահում, դուք կարող եք նրան դաս տալ, հատկապես, եթե խոսքը գնում է ձեր մտերիմներին նեղացնելու մասին։ Հնարավոր է, որ դուք այդ մարդուն արդեն զգուշացրել եք իր պահվածքի անթույլատրելիության մասին, սակայն նա չի լսել ձեզ։ Այնպես որ, արեք այն, ինչ ճիշտ եք համարում։
Կշեռք: Ձեր կյանքում լինում են այնպիսի օրեր, երբ ձեր բախտը բերում է՝ անկախ ամեն ինչից։ Այսօրը հենց այդպիսի օր է։ Սա վերաբերվում է նաև ռոմանտիկ հարաբերություններին։ Եթե կասկածում եք՝ խոստովանել զգացմունքները, թե ոչ, ապա խիզախ եղեք ու ասեք այն, ինչ կա իրականում։ Այսօր ձեր հաջողակ օրն է։
Կարիճ: Այսօր հնարավորություն կունենաք որևէ բարեգործություն անել, և շատ ուրախ կլինեք դրա համար։ Դուք հաճույք կստանաք որևէ մեկին առանց շահի օգնելուց։ Միայն թե վստահ եղեք, որ ձեր բարությունը չեն օգտագործում սեփական շահի համար։
Աղեղնավոր: Այսօր զգույշ խոսեք, քանի որ կարող եք պատահաբար ինչ որ գաղտնիք բացահայտել։ Եթե վստահ չեք, որ այդ մասին կարելի է խոսել, ապա պարզապես լռեք։ Կարող եք խոսել այն մարդու հետ, ով վստահել է ձեզ այդ գաղտնիքն ու այդ ժամանակ ավելի վստահ կլինեք ձեր գործողություններում։
Այծեղջյուր: Դուք պետք է խոսեք այն մասին, ինչ ձեզ անհանգստացնում է։ Դա կարող է կապված լինել ձեր հարազատների հետ։ Շրջապատի մարդիկ պատրաստ են լսել ձեր կարծիքը, այնպես որ՝ խոսեք։ Սակայն, զգույշ եղեք, որ ձեր բառերով ոչ ոքի չվիրավորեք։
Ջրհոս: Ձեր մտքերը լիովին զբաղված են անցյալի մասին մտքերով։ Դրա հետ են կապված նաև ձեր բոլոր արարքները։ Դուք պետք է համոզված լինեք, որ ամեն բան այնպես եք հիշում, ինչպես եղել է։ Միայն այդ դեպքում կկարողանաք թողնել անցյալն ու ապրել ներկայով ու ապագայով։ Եթե կասկածում եք, ապա խոսեք այն մարդկանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար։ Նրանք ձեզ լավ խորհուրդ կտան։
Ձկներ։ Այսօր կցանկանաք ասել այն ամենը, ինչ վաղուց է արդեն կուտակվել։ Սակայն, պետք է նախ մտածեք, հետո միայն խոսեք։ Ձեր խոսքերը կարող են անհարմար վիճակի մեջ գցել ձեզ։ Ինչպես նաև զգույշ եղեք, քանի որ կարող եք վիրավորել ինչ որ մեկին։