ՄԱԿ-ում քննդադատել են ներգաղթի մասին Թրամփի նոր հրամանագիրը
МЕЖДУНАРОДНОЕ ՄԱԿ-ի՝ փախստականների իրավունքների գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին անհանգստացած Է փախստականների վերաբնակեցման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագրի առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է համաշխարհային կազմակերպության նորությունների կենտրոնը:
«Փախստականները սովորական մարդիկ են, որոնք հարկադրված են փրկվել պատերազմներից եւ հետապնդումներից: Նրանք պաշտպանության եւ օգնության խիստ կարիք ունեն»,- մեջբերում Է Գրանդիի խոսքը ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահի նոր որոշումը, նույնիսկ ժամանակավոր, սոսկ կսաստկացնի նրանց տառապանքներն, ում այն վերաբերում Է:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Թրամփը 120 օրով դադարեցրել Է փախստականների ընդունումը եւ իր վարչակազմին հանձնարարել Է այդ ժամկետում վերանայել Միացյալ Նահանգներում փախստականի կարգավիճակի տրամադրման ընթացակարգը:
Փաստաթղթում նշված Է, որ 120 օրվա ընթացքում պետքարտուղարը ներքին անվտանգության նախարարի հետ, ազգային հետախուզության տնօրենի հետ կոնսուլտացիաներից հետո, պետք Է վերանայեն գոյություն ունեցող կանոնները եւ որոշեն, թե դրանք վնաս չեն հասցնում արդյոք ԱՄՆ-ի անվտանգությանը:
Հրամանագրում ընդգծված Է, որ նոր կանոնները չեն վերաբերի նրանց, ովքեր արդեն փախստականի կարգավիճակի տրամադրման դիմում են տվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



