Թրամփն առաջվա պես ցանկանում Է ԻՊ-ի դեմ կռվել ՌԴ-ի հետ միասին. Սպիտակ տուն
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Ռուսաստանի հետ միասին կռվելու իր մտադրությունից: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սպիտակ տանը լրագրողների համար անցկացված բրիֆինգում հաստատել Է ԱՄՆ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
Պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ում շարունակվող հակառուսական աղմուկի պայմաններում Թրամփը վերանայում Է արդյոք իր մտադրությունները, Սպիտակ տան ներկայացուցիչն ասել Է. «Ոչ, եթե Ռուսաստանը ցանկանում Է մեզ հետ միասին մարտնչել ԴԱԻՇ-ի դեմ, ապա դա հիանալի Է»:
Ճշտող հարցին՝ նշանակում Է դա արդյոք, որ այդ առումով ոչինչ չի փոխվել, Սփայսերը պատասխանել Է. «Այո, ոչինչ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



