ԿԺԴՀ-ն արգելել Է երկրից Մալայզիայի դեսպանության աշխատակիցների մեկնումը
МЕЖДУНАРОДНОЕԿԺԴՀ-ի կառավարությունը երկրից Մալայզիայի դեսպանության աշխատակիցների մեկնման արգելք Է դրել: Ինչպես նշել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, արգելքը կգործի մինչեւ «Մալայզիայում ԿԺԴՀ-ի քաղաքացու մահվան գործով արդարացի վճռի կայացումը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դատելով գործակալության տարածած հաղորդագրությունից՝ ԿԺԴՀ-ի արտգործնախարարությունը Մալայզիայի իշխանություններից պահանջում Է ապահովել Քուալա Լումպուրում Հյուսիսային Կորեայի դիվանագիտական ներկայացուցչության աշխատողների անվտանգությունը:
Ավելի վաղ Մալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպան Կան Չհոլն անընդունելի անձ Է հայտարարվել: Մալայզիայի կառավարությունը որոշել Է դիվանագետին վտարել այն բանից հետո, երբ վերջինս, այդ երկրի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ «հրաժարվել Է ներողություն խնդրել Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մահվան առնչությամբ արած իր արտահայտությունների համար»:
Կան Չհոլը խորին մտահոգություն Է հայտնել իր նկատմամբ ձեռնարկված «ծայրահեղ միջոցների» կապակցությամբ: Քուալա Լումպուրի օդանավակայանում համապատասխան հայտարարությամբ նա դիմել Է լրագրողներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



