Իրաքյան զորքերը հսկողության տակ են առել Մոսուլի գլխավոր կառավարական շենքը
МЕЖДУНАРОДНОЕ Իրաքի կառավարական ուժերի կազմավորումները «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին դուրս են մղել Մոսուլի գլխավոր կառավարական շենքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին Reuters գործակալությանը հայտնել Է Իրաքի ՆԳ նախարարության Էլիտային ստորաբաժանման մամուլի քարտուղար Ադել Ամիր ալ Մուհամեդաուին:
«Նրանք ոչնչացրել են ԻՊ-ի տասնյակ զինյալների»,- ասել Է ուժայինների ներկայացուցիչը:
Երկրի՝ մեծությամբ երկրորդ այս քաղաքի եւ ԻՊ-ի իրաքյան մայրաքաղաքի ազատագրման ռազմարշավն սկսվել Է անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին: Հունվարի վերջին հաջողվեց իշխանությունների հսկողության տակ վերադարձնել արեւելյան Մոսուլը, իսկ փետրվարի 19-ին վարչապետ Հեյդար ալ Աբադին տվեց արեւմտյան Մոսուլի վրա հարձակման մեկնարկը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ քաղաքի՝ ելուզակային կազմավորումների կողմից դեռեւս վերահսկվող այս մասում բնակվում Է ավելի քան 700 հազար մարդ: ԻՊ-ի զինյալների դեմ գործողության սկսվելուց ի վեր Մոսուլի արեւելյան ու արեւմտյան թաղամասերից իրենց տները հարկադրված են եղել լքել գրեթե 200 հազար բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



