Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողները թաքնվում են ԿԺԴՀ-ի դեսպանատանը. Մալայզիայի ոստիկանություն
МЕЖДУНАРОДНОЕՄալայզիայի իրավապահ մարմինները համոզված են, որ ԿԺԴՀ-ի այն երեք քաղաքացիները, որոնց կասկածում են Կիմ Չեն Նամի մահվանը մեղսակցության մեջ, թաքնվում են Քուալա Լումպուրում իրենց երկրի դեսպանատան տարածքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է երկրի իրավապահ մարմինների ղեկավար Հալիդ Աբու Բաքարը:
«Հյուսիսկորեական կողմը հրաժարվում Է հետաքննության հետ համագործակցությունից»,- արձանագրել Է նա՝ հավելելով, որ «ԿԺԴՀ-ի կասկածյալ քաղաքացիները գտնվում են դիվանագիտական ներկայացուցչության տարածքում»:
Բացի դրանից, Հալիդ Աբու Բաքարը կրկին ընդգծել Է, որ «քննիչները ԴՆԹ-ի նմուշների են սպասում Կիմ Չեն Նամի հարազատներից», քանի որ «դա միակ միջոցն Է փորձաքննությունն ավարտելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



