ԵՄ-ն ապրիլի 5-ին Սիրիային նվիրված դոնորական խորհրաժողով կանցկացնի Բրյուսելում
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունն ապրիլի 5-ին Սիրիային նվիրված դոնորական խորհրաժողով կանցկացնի Բրյուսելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում հայտնել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Եվրամիությունն ապրիլի 5-ին Բրյուսելում կընդունի Սիրիային նվիրված խորհրդաժողովը՝ ՄԱԿ-ի, ինչպես նաեւ Գերմանիայի, Քուվեյթի, Նորվեգիայի, Քաթարի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունների համանախագահությամբ»,-ասել Է նա:
Մոգերինիի խոսքով՝ խորհրդաժողովը կանցկացվի Սիրիայի եւ տարածաշրջանի ապագային աջակցելու նպատակով: «Խորհրդաժողովում մենք կքննարկենք ամբողջ միջազգային հանրակցության կողմից աջակցությունը Սիրիայի ու տարածաշրջանի ապագայի կառուցմանը: Հուսով եմ, որ Ժնեւում բանակցությունների ելքը դրական կլինի, եւ այդժամ մենք կսկսենք պլանավորել՝ ինչ օգնություն կարող ենք տալ երկրի ապագայի համար»,-նշել Է նա:
Լրագրողների այն հարցին, թե Սիրիայի կառավարությունը հրավիրված Է արդյոք խորհրդաժողովին, Մոգերինին ուղղակի պատասխան չի տվել եւ միայն ասել Է, որ միջսիրիական բանակցություններին վերաբերող բոլոր հարցերը ՄԱԿ-ի իրավասության շրջանակներում են:
Առաջիկա հանդիպումը երկրորդը կդառնա դոնորների այն խորհրդաժողովից հետո, որը 2016 թվականի փետրվարի 4-ին կայացել Է Լոնդոնում: Այն ժամանակ դրա մասնակիցներն ավելի քան 10 միլիարդ դոլար հավաքեցին Սիրիայի համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



