Ереван, 20.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իմացեք, թե որ սենյակային բույսը երջանկություն կբերի Ձեզ

ЛАЙФ

Մենք բոլորս գեղեցիկի սիրահարներ ենք: Հատկապես մեր աչքերը շոյում են տնային բույսերը: Զգացվում է մի փոքրիկ բնություն մեր սեփական փոքր աշխարհում: Ոմանք նույնիսկ ամբողջ ծաղկանոց են ստեղծում, և դա ճիշտ է: Ծաղիկները մաքրում են օդը և լցնում են սենյակը հաճելի բույրով: Նրանք օգնում են մարդուն հանգստանալ: Իսկ Դուք գիտե՞ք, որ ծաղիկները շատ զգայուն են երաժշտության հանդեպ: Օրինակ, նրանք շատ են սիրում դասական երաժշտություն, իսկ ծանր ռոքը նրանց ճնշում է և դանդաղեցնում է աճը: Նրանք լավ երաժշտական «ճաշակ» ունեն: Իսկ գիտե՞ք, արդյոք, որ ծաղիկը, որն աճում է Ձեր պատուհանագոգի վրա, շատ մեծ ազդեցություն ունի Ձեր կենսական էներգիայի վրա: Եթե ճիշտ ծաղիկ ընտրեք և դնեք ձեր տանը, կարող է ավելի շատ հարստություն, սեր և առողջություն լինել ձեր կյանքում: Իսկ ո՞ր ծաղիկները մեր կյանքը կդարձնեն ավելի երջանիկ. Իմանալու համար անհրաժեշտ է հիշել միայն Ձեր կենդանակերպի նշանը: Եվ այսպես՝ առաջարկում ենք Ձեզ իմանալ, թե որն է Ձեր երջանիկ տնային բույսը:

1. Հրե նշանները (խոյ, առյուծ, աղեղնավոր) և նրանց բույս-թալիսմանները-Հրե նշաններին հատկապես հարմար են այն բույսերը, որոնք մեծ քանակությամբ թթվածին են արտադրում հատկապես գիշերային ժամերին: Ինչպես կռահեցիք՝ հենց թթվածինն է օգնում կրակին ավելի լավ վառվել, և դա բարձրացնում է հրե նշանի էներգետիկան: Եթե Ձեզ չի բավարարում քնքշությունը և հոգատարությունը՝ ընտրեք սենսևերա: Իսկ եթե ունեք հոգեկան «վերքեր» և ծանր հիշողություններ` ընտրեք կալանխոէ կամ ալոէ: Եթե նյութական բարօրության կարիք ունեք՝ ընտրեք բենգոնիա: Արքայական բարօրության համար մի՛ ափսոսեք՝ ընտրեք արքայական բենգոնիա: Ցավոք, մեր ժամանակներում տարածում չունի մրտենին: Հին ժամանակներից այն խորհրդանշում է ամուսնությունը և տան բարօրությունը: Ամենաբարենպաստ մթնոլորտը ստեղծում է հենց ծաղկող մրտենին: Հրե նշանների համար այն ստեղծում է կայուն, երկարատև և հավատարիմ ամուսնություն:  

2. Օդային նշանները (երկվորյակներ, կշեռք, ջրհոս) և նրանց բույս-թալիսմանները- Եթե օդային նշանի տակ ծնվածները ցանկանում են բարելավել իրենց նյութական վիճակը, ապա ամենալավ ծառը թանձրատերևուկն է («փողի» ծառ): Այն կօգնի նաև հաղթահարել օդային նշանի ամենաբացասական գիծը` արագ արդյունքի հասնելու մեծ ցանկությունը: Թանձրատերևուկը պետք չէ հաճախ ջրել: Այն կսովորեցնի Օդային նշանին բարօրության գլխավոր դասը. բարիքը կստացվի ճիշտ ժամանակին, իսկ շտապելով՝ կարող եք ամեն ինչ փչացնել: Օդային այն նշաններին, ովքեր ցանկանում են կարգավորել անձնական կյանքը՝ խորհուրդ է տրվում տանն ունենալ արջտակ (ալպիական մանուշակ): Նրանք, ովքեր ցանկանում են մենակ մնալ, պետք է շատ մանուշակներ աճեցնեն: Բայց ավելի լավ է կակտուս աճեցրեք, այն կվախեցնի երկրպագուներին:

3. Ջրային նշանները (խեցգետին, կարիճ, ձկներ) և նրանց բույս-թալիսմանները- Ջրային նշաններին շատ անհրաժեշտ է էներգետիկայի ներդաշնակեցումը: Նրանք շատ են ենթարկվում տրամադրությանը, դրա համար նրանց պետք են բույսեր, որոնք կդառնան նրանց ընկերները և կօգնեն մաքրել էներգիան: Այդպիսի բույսերից մեկն է քլորոֆիտումը: Այն ընդունակ է բացասական էներգիան փոխակերպել դրականի: Այդ ծաղիկն ամենաշատը սիրում է խոհանոցը, ուստի ցանկալի է այն դնել խոհանոցում: Հետաքրքիր է, որ քլորոֆիտումը հաջողություն է բերում նրանց, ովքեր ցանկանում են տեղափոխվել կամ նոր բնակարան ձեռք բերել: Տան էներգետիկայի ինդիկատորն իրավամբ հանդիսանում է խորդենին: Այն ունի մեծ ուժ, որն ընդունակ է պաշտպանել էներգետիկ ներգործությունից:   Добавить рекламное обьявление

4. Հողային նշանները (ցուլ, կույս, այծեղջյուր) և նրանց բույս-թալիսմանները-Հողային նշանների համար հարմար են յուրաքանչյուր տեսակի ծաղիկները` քրիզանթեմները, վարդերը: Դեղին և վառ կարմիր վարդերը համարվում են դրական Ցի էներգիայի գեներատոր: Այն հարմար է աճեցնել ինչպես՝ այգում, այնպես էլ՝ տանը: Ոչ մի չինական այգի չի լինում՝ առանց քրիզանթեմի: Քրիզանթեմն ընդունակ է պաշտպանել Ձեր տունը բացասական էներգետիկ էություններից: Բայց ծաղիկները մի պահեք ննջասենյակում: Նրանք ճնշում են կանացի էներգետիկան: Ավանդաբար հողային նշաններին երջանկություն են բերում ցիտրուսային ծառերը: Բայց ինչ նշանի էլ դուք պատկանեք, կարևորն այն է, որ բույսը հոգով ընտրեք: Դուք կզգաք, թե որ բույսը կարող է դառնալ Ձեր ընկերը: Եվ մի մոռացեք բույսին նվիրել սեր և երախտագիտություն: Հողային նշաններին հաճախ չի բավարարում ճկունությունը, դրա համար նրանց շատ հարմար են փաթաթվող բույսերը: Տրադեսկանցիան, բաղեղը և լիանաները պատկանում են բույս-բարոմետրի դասին: Նրանց օգնությամբ դուք կարող եք կարգավորել տան մթնոլորտը, քանի որ մի թեթև դիսբալանսի դեպքում բույսի տերևները դեղնում են: 

Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения»