Այս սեզոնի ամենականացի թրենդները, որ կգեղեցկացնեն ցանկացած կնոջ
ФОТОՏարվա ամենանուրբ ու ռոմանտիկ եղանակն արդեն եկել է՝ դրսում գարուն է։ Պատահական չէ, որ հենց գարնանն է նշվում Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը։
Cosmo-ն գրում է, որ այս սեզոնին, հատկապես, կանանց նորաձևության ոլորտը մեծ զարգացումներ է ունենում։ Գարուն-ամառ նորաձևության թրենդների մասին պատմում է Toptop.ru-ի դիզայներ Իրինա Ռոմանչենկոն։
70-ականների թրենդները կրկնվում են։ Դիզայներներն արդեն հրաժարվել են Հիպպիական հագուստից, սակայն այս գարնան գլխավոր թրենդներից է 70-ականների լայն թևքերը, որոնք ավելի լայն կդառնան։
Թավիշը չի պատրաստվում զիջել դիրքերը։ Այն ակտուալ էր նաև ձմռանը, իսկ գարնանն ավելի տարածած է լինելու։ Այժմ այն կարելի է համադրել նույնիսկ սովորական ջինսերի հետ, ինչպես նաև թավշյա պայուսակներ ու աքսեսուարներ ընտրել։
Լայն փոռիկները ևս նորաձև կլինեն այս սեզոնում։ Դրանք կարող են ցանկացած կերպար ավելի ռոմանտիկ ու կանացի դարձնել։
Ժաբոն կամ ժանյակները փոռիկների ավելի նուրբ տարբերակն են։ Դրանք նույնպես շատ նորաձև են լինելու։ Դրանք կարող են օգտագործվել նաև casual ոճում։
Բաց ուսերը նորաձև կլինեն և գարնանը և ամռանը։ Դրանք գարնանային, ռոմանտիկ կերպար են ստեղծում, որից ոչ ոք չի կարողանա աչք թեքել։
Գարնանային ամենատարածված թրենդը ծաղկավոր պրինտն է։ Աշխարհահռչակ դիզայներներն արդեն օգտագործում են այն իրենց հավաքածուներում։ Այս սեզոնին մի խուսափեք ոչ մի տեսակի ծաղկավոր պրինտերից՝ մեծ, փոքր, ինչպես նաև խառը։
Այս գարնանը նորաձև են նաև շիֆոնն ու օրգանզան։ Շիֆոնը կարելի է օգտագործել ամենօրյա հագուստի մեջ, իսկ օրգանզան երեկույթների ժամանակ։
Զգեստ-ներքնազգեստը շատ է դուր եկել և դիզայներներին, և նորաձևության աշխարհի մնացած ներկայացուցիչներին։ Այն իր դիրքերը չի զիջի նաև գարուն-ամառ սեզոնին, այդ պատճառով էլ մի շտապեք հրաժարվել դրանից։