Կաղամբն օգնում է նիհարել
ФОТОԴիետոլոգները պնդում են, որ կաղամբով սննդակարգ պահելու դեպքում հնարավոր է արագորեն ազատվել ավելորդ քաշից: Կաղամբով սննդակարգը հաշվարկված է 7 օրվա համար, և եթե արդյունքը զգացնել տա, կարող եք այն կրկնել 2 ամիս հետո:
Այդ սննակարգի դրական կողմն այն է, որ կարող եք այն դարձնել բազմազան և ավելացնել սիրելի մթերքները, սակայն պահպանելով կալորիաների օրական նորման՝ 1500-ից ոչ ավելի: Պետք է նաև բացառել ալյուրից մթերքներն ու հրուշակեղենը՝ շոկոլադը, կոնֆետները, շաքարը, քաղցր և գազավորված հյութերը, կարտոֆիլը և այլն:
Կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С, հակաօքսիդանտներ և այլ օգտակար նյութեր: Սննդակարգում կաղամբ օգտագործելու դեպքում հաճախ չեք մրսի, կարող եք նիհարել առանց հոգեկան լարվածության:
Կաղամբը պարունակում է բջջանյութ, որի սննդային մանրաթելերը հայտնվելով ստամոքսում՝ այնտեղից մաքրում են տոքսինները, ճարպը և այլ սննդային աղբ, որը կպչում է ստամոքսի և աղիների պատերին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: