Կանանց սառը վերաբերմունքի գլխավոր պատճառը
ФОТОՎերջերս անցկացված հետազոտությունների արդյունքների վրա հիմնվելով` ամերիկացի գիտնականները հայտարարում են, որ կանանց սրտի աշխատանքի դիտարկումը կարող է կանխատեսել և դրանով օգնել նախազգուշացնելու սեռական ոլորտում առաջացող խնդիրների մասին:
Գիտնականները որոշել են պարզել կանանց մոտ լիբիդոյի նվազման պատճառը և կապ հաստատել այդ խանգարման ու թույլ սեռի ընդհանուր ֆիզիկական վիճակի միջև:
Սրտի և նյարդային համակարգի միջև աշխատանքը գնահատելու համար մասնագետները հիմնականում գործածում են սրտի ռիթմի տատանումը գնահատող մեթոդը:
Ուսումնասիրության համար հոգեբաններն իրենց ուսումնասիրության տակ են վերցրել 18-39 տարեկան 72 կանանց:
Ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ այն մասնակիցները, որոնց սրտի ռիթմի տատանումը միջինից ցածր է, առկա է սեռական դիսֆունկցիա: Բացի այդ, նման կանայք նաև բարդություններ են ունենում սեռական գրգռվածության հասնելիս:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: