Քնել բարձո՞վ, թե`առանց բարձի
ФОТОՄասնագետները պնդում են, որ առանց բարձի միայն նորածիններն են քնում, հայտնում է Daily Mail-ը: Մոտավորապես մեկ տարեկանից հետո, երբ ձևավորվել է պարանոցային լորդոզը` ողնաշարի պարանոցային հատվածի կորությունը, երեխան պետք է բարձով քնի:
Նրանք հասուն մարդկանց խորհուրդ չեն տալիս առանց բարձի քնել:
Քանի որ մարդու ողնաշարի կրծքավանդակը արտահայտված է, մեջքի վրայի դիրքում գլուխը շատ է հետ գնում, ինչի արդյունքում ողնաշարի զարկերակները, որոնք ուղեղին արյուն են մատակարարում, չափազանց նեղանում են, արյան հոսքը նվազում է կամ ամբողջովին դադարում, գլխուղեղը մնում է առանց սնուցման:
Կողքի վրա դիրքում առանց բարձի ողնաշարի պարանոցի մասը գործնականում ուղիղ անկյան տակ է լինում, նորից փակվում է ողնաշարի զարկերակը, և տուժում են հոդերը:
Բարձը պետք է պարանոցը պահի: Կարևոր է բարձի ձևը՝ այն պետք է ուղղանկյուն լինի և երկարաձգվի: Ուսերը չպետք է բարձի վրա լինեն: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել օրթոպեդիկ բարձ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: