Ереван, 10.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վտանգավոր ուղիներով Եվրոպա հասնող սիրիացի փախստականների մեջ հայեր չկան. Դամասկոսի թեմի առաջնորդ

МЕЖДУНАРОДНОЕ

Սիրիական պատերազմի հետևանքով վտանգավոր ուղիներով ավելի բարեկեցիկ երկրների ճամփան բռնող սիրիացի փախստականների մեջ հայեր չկան, իսկ եթե լինեն էլ` կարելի է մատների վրա հաշվել: Հայ համայնքը մինչև օրս կարողացել է բարվոք ճանապարհներով հասնել Լիբանան, Հայաստան կամ էլ եվրոպական երկրներ: Այս մասին«Արմենպրես»-ի  հետ զրույցում նշեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ: Ներկայացնում ենք Մյուռոնօրհնեքի արարողությանը ներկա լինելու համար Հայաստան ժամանած Տեր Արմաշի հետ հարցազրույցը:

-Արմաշ Սրբազան, ինչպիսի՞ն է այս պահին պատերազմական Սիրիայում բնակվող հայերի վիճակը թե հոգեբանական, թե սոցիալ-տնտեսական տեսանկյուններից:

-Դժբախտաբար, գաղթականների, փախստականների նոր ալիք է բարձրացել, ու բոլորը թակում են Եվրոպայի ո ավելի բարձր կենսամակարդակ ունեցող երկրների դռները` այնտեղ իրենց կյանքի նոր բախտը փորձելու: Մեզ համար այս ամենի մեջ մտահոգությունն այն է, որ մարդիկ այնքան հուսախաբված ու հուսալքված են, որ պատրաստակամ են անգամ, ծովերի մեջ լողալով կամ անտառներ ու լեռնային սահմաններ հատելով, իրենց կյանքի գնով հասնել ավետյաց ափեր:

Բոլոր այս փախստականներն այն հուսախաբ վիճակի մեջ են, որ հստակ է իրենց համար` հետդարձի ճանապարհ չունեն: Այս հուսախաբությունն է ամբողջ Սիրիայում, այս պայմաններում է ապրում հայ համայնքը լինի` Հալեպում, Դամասկոսում, Ղամիշլիում, թե Քեսաբում: Պետք է հիշել, որ նրանք, ովքեր ապրում են Սիրիայում, քաջությամբ շարունակում են իրենց մշակութային, կրթական կյանքը: Ուրախությամբ կարող եմ հայտարարել, որ սեպտեմբերին կրկին բացվեցին  հայկական վարժարանները, դասընթացներն ընթանում են կանոնավոր կերպով, բայց, դժբախտաբար, հայ աշակերտության ավելի համեստ թվերով: Գ նալով նվազում է հայ բնակչության թիվը, քանի որ նրանք էլ փորձում են իրենց կյանքի նոր ուղին գտնել Սիրիայից դուրս, ամենամոտը Լիբանանում, ապա Հայաստանում, նաև Արևմտյան այլ երկրներում:

-Արդյո՞ք վտանգավոր ուղիներով եվրոպական երկրներ գնացողների մեջ հայեր կան, ունե՞ք այդպիսի տեղեկություններ:

-Մեր տվյալների համաձայն և մեր ժողովրդի վկայություններով` բարեբախտաբար, այդ ծովերը հատող կամ անտառների միջով դժվար ճամփաներ անցնող խմբերի մեջ հայեր չկան, եթե կան` մատների վրա կարող ենք հաշվել: Բարեբախտաբար, մեր համայնքի անդամները մինչ օրս կարողացել են գտնել հնարավորություն, որ ավելի բարվոք ճանապարհներով հասնեն` մեքենաներով, օդանավներով:

-Հայտնի է, որ պատերազմի արդյունքում հայկական մշակութային արժեքներ են ոչնչացվում, կա՞ն թվային տվյալներ, թե ինչպիսի ժառանգություն ենք կորցրել մինչ այս պահը:

-Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող մոտ 32 եկեղեցի ենք ունեցել Սիրիայում: Հստակ է, որ Դեր Զորի եկեղեցին պայթեցված է, մանրամասն տեղեկություններ չունենք, քանի որ այդ շրջանը «Իսլամական պետություն» զինյալների հսկողության տակ է: Դրա կողքին ունենք եկեղեցիներ Հալեպում` այրված կամ մասամբ վնասված ռմբակոծությունից, որոնք չեն գործում, քանի որ այդ շրջանները շատ վտանգավոր են ու հատման գծին մոտ:

Ունենք եկեղեցիներ Քեսաբում, որոնք մեկ տարի առաջվա հարձակումից հետո դադարել էին գործել, բայց արդեն սկսել են որոշ տեղեր բարեկարգման ու վերանորոգման աշխատանքներ տարվել, ու որոշ եկեղեցիներ սկսել են իրենց ծառայությանն անցնել, կանոնավոր կերպով կատարվում են արարողություններ:

Հոմսում մեր եկեղեցին դեռևս վնասված վիճակում է, այնտեղ արարողություն ևս չի կատարվում, մենք սպասում ենք` օրերը լավանան, որ այնտեղ էլ նորոգություն կատարենք: Հոմսում մարդիկ ավելի միտված են իրենց բնակարարնները փրկելուն, իսկ եկեղեցու շրջանը վտանգավոր սահամագոտու մեջ է:

Կան եկեղեցիներ, մշակութային տներ, ակումբեր, ինչպես Հալեպում, այնպես էլ Դամասկոսում, որոնք պայթյունների թիրախ են դարձել կամ էլ մոտակա պայթյունի պատճառով վնասվել են և դադարեցրել մշակութային գործունեությունը: Հալեպում որոշ դպրոցներ ստիպված եղան փակվել վտանգի պատճառով, որոշ դպրոցներ տեղափոխվեցին այլ մշակութային վայրերի սրահներ, իսկ մեկ դպրոց էլ կատարում է տարբեր հերթերով դասընթացներ, որպեսզի վնասված դպրոցների աշակերտները նաև իրենց դասընթացները ունենան մեկ դպրոցի մեջ:

-Ձեզ համար հակամարտության կարգավորման ուղիները տեսանելի՞ են, Արմաշ Սրբազան:

-Շատ դժվար է պատասխանել այս հարցին: Կարող եմ ասել հետևալը, եթե միջազգային լուրերին հետևում ենք` Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, Ռուաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի ու Եվրոպայի երկրների երկխոսության ու դիվանագիտական նոր ուղին հուսադրում են մեզ, մանավանդ որ այս օրերին ՄԱԿ-ում ժողով է իրականանում: Այնտեղ էլ օրակարգում է Սիրիայի խնդիրն ու սիրիացի փախստականների հարցը:

Սիրիացի փախստականներն իրենց գաղթով եվրոպական երկրներ ստիպեցին, որ այդ երկրները վերանայեն իրենց կեցվածքը Սիրիայի նկատմամբ: Եվ ամեն կողմից սկսել են հնչել խաղաղությանն ուղղված քաղաքական լուծումների նոր առաջարկներ: Հուսով ենք, որ միջազգային քաղաքական ընտանիքը միասնական կհայտարարի և համաձայնության կգա, կհասկանա ու կընդունի, որ Սիրիայում տեղի ունեցողն ահաբեկչություն է: Միասնական ուժերով կկարողանան պայքարել «Իսլամական պետության» դեմ: Հուսանք, որ պատերազմը կդադարի ու դրանով նոր էջ կբացվի, որը կկոչվի վերականգումի էջ, ամեն մի ընտանիÖ „, համայնք իր կարողություններով պիտի վերագտնի իր ուժը` վերակառուցելու, վերանոգորելու իր կառույցները և սկսելու իր բնականոն կյանքը:

Հարցազրույցը` Անի Նազարյանի

Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян