Մարսելո. BBC-ին ուղղված քննադատությունը մեր մի ականջից մտնում է, մյուսից դուրս է գալիս
СПОРТՄադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն նշել է, որ թիմը ոչ մի նշանակություն չի տալիս թիմի հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուին, Կարիմ Բենզեմային, ինչպես նաև կիսապաշտպան Գարեթ Բեյլին ուղղված քննադատությանը:
Բրազիլացի ֆուտբոլիստն այս մասին ասել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Նապոլիի» հետ անցկացրած խաղից հետո:
Զինեդին Զիդանի սաները 3:1 հաշվով հաղթանակ տոնեցին, և քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին: Իսկ Ռոնալդուն, Բենզեման և Բեյլը ոչ մի արդյունավետ գործողությամբ չկարողացան աչքի ընկնել.
«BBC-ի հասցեին ուղղված քննադատությունը մեր մի ականջից մտնում է, մյուսից դուրս է գալիս»,- Մարսելոյի խոսքերն է փոխանցում «AS»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



