Վենգեր. Ցավում եմ այն մարդկանց համար, որոնք գումար էին ծախսել Բավարիայի հետ խաղը դիտելու համար
СПОРТ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բավարիայից» կրած պարտությունից հետո (1:5) հայտարարել է, որ ցավում է այն երկրպագուների համար, որոնք գումար էին ծախսել այս խաղը դիտելու համար.
«Կարծում եմ՝ ակումբը հիանալի մարզավիճակում է գտնվում: Սրանք ժամանակավոր դժվարություններ են:
Երբ տեսնում ես այնպիսի մրցավարություն, ինչիսին «Բավարիայի» հետ խաղում էր, քեզ պատում է զայրույթը: Ցավում եմ այն մարդկանց համար, որոնք մեծ գումարներ էին ծախսել՝ այս խաղը դիտելու համար:
Եթե մենք երկրորդ գնդակը խփեինք, հայտնի չէ, թե «Բավարիան» դրան ինչպես կարձագանքեր: Այս ոգին կտեղափոխենք հաջորդ խաղին»,- ասել է Վենգերը «BT Sport»-ին տված հարցազրույցում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



