Ռոստովի ֆաները ՄՅՈւ-ի երկրպագուներին տաք ծածկոցներ կտրամադրեն
СПОРТ«Ռոստովի» երկրպագուները Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում նախատեսում են իրականացնել «Gentlefan» ակցիան, որին իրենից ենթադրում է հյուրընկալ վերաբերմունք մրցակցի երկրպագուների նկատմամբ:
Հանդիպումը տեղի կունենա մարտի 9-ին.
«Այս միջոցառումը կիրականացվի հետևյալ կերպ. հյուրերի սեկտորի մուտքի մոտ ՄՅՈւ-ի երկրպագուներին տաք ծածկոցներ կտրամադրվեն, որպեսզի նրանք չմրսեն: Բոլորին է հայտնի է, որ եղանակը մարտ ամսին անկանխատեսելի է, և մենք՝ որպես հյուրընկալ տանտերեր, պետք է հոգ տանենք մեր հյուրերի մասին:
Արդեն հաջորդ տարի մեզ պատմական իրադարձություն է սպասվում՝ աշխարհի 2018 թվականի առաջնությունը: Մեր քաղաք կայցելեն հազարավոր երկրպագուներ: Մենք՝ որպես քաղաք-կազմակերպիչ պետք է ներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի մեր քաղաքում լինելը առավելագույնս հարմարավետ և անվտանգ լինի ժամանող երկրպագուների համար:
Այս ակցիայով մենք ցանկանում ենք օրինակ ծառայել մեր երկրի բոլոր բնակիչներ համար: Եվ ամենակարևորը՝ ցրել առասպելն այն մասին, թե մեզ մոտ անվտանգ չէ: Սպասում ենք: Եկեք: Զգացեք մեր ջերմությունը»,- ասվում է «Ռոստովի» պաշտոնական ֆան-ակումբի էջում: