Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՀ նախագահը ֆրանսիական ընկերություններին հրավիրել է ներդրումներ կատարել Հայաստանում

ПОЛИТИКА

Հայ-ֆրանսիական երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա ներուժը չպետք է ծառայեցվի միայն առևտրային կապերի ամրապնդմանը: «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի ֆրանսիական կապիտալն ընդլայնվի Հայաստանում, և պատրաստ ենք ապահովելու ֆրանսիական բիզնեսի համար բարենպաստ ներդրումային հնարավորություններ:& nbsp;

Այս տեսանկյունից կուզենայի հատուկ ընդգծել Հայաստանում օտարերկրյա ներդրումների խրախուսման և պաշտպանության բարձրացման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը։ Այսպես, իրականացվող բարեփոխումների շրջանակներում նախատեսված է օրենսդրորեն ամրագրել ազգային և առավել բարենպաստության ռեժիմները, հստակեցնել օտարերկրյա ներդրողներին տրվող երաշխիքները, գործարարներին հնարավորություն տալ օգտվելու Հայաստանում գործող և ապագայում նախատեսված արտոնություններից, ներդրումային վեճերի լուծման առավել կատարելագործված մեխանիզմներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:

Նա հավելել է, որ ստեղծվում են իրավական հիմքեր պետություն-մասնավոր հատված գործընկերության հնարավորությունների ընդլայնման համար։ Նպատակ ունենալով աջակցել գործարարներին, գործարար միջավայրի զարգացմանը՝ շարունակաբար կրճատվում և պարզեցվում են համապատասխան ընթացակարգերը, այդ թվում՝ հարկային և մաքսային ոլորտներում։

Լուրջ քայլեր են արվում արտահանմանն ուղղված քաղաքականության զարգացման ուղղությամբ: «Մեր կողմից մշակված ռազմավարությունը շեշտադրում է արտահանման ավելացումը, քանզի այն կարող է լինել հետագա կայուն տնտեսական աճի շրժիչ ուժը: 

Վերջին տարիներին լուրջ քայլեր ենք ձեռնարկել Հայաստանի սահմանափակ ներքին շուկան ընդլայնելու ուղղությամբ: Երկու տարի է, ինչ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Եվրասիական ինտեգրացիոն նախագիծը ընդլայնել է բոլոր մասնակից երկրների տնտեսական սահմանները գրեթե մինչև համաշխարհային ցամաքի 1/7-րդ մասը: Այն ստեղծել է տարողունակ, շուրջ 170 միլիոնանոց շուկա՝ առանց մաքսային սահմանների»,- ասել է ՀՀ նախագահը։ 

Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ օրեր առաջ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Տուսկի հետ ազդարարել են Եվրպական միության հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Նոր իրավական փաստաթղթում տնտեսական բաղադրիչի առկայությունը ոչ միայն հայ, այլ նաև եվրոպացի գործարարների համար տնտեսական գործունեություն ծավալելու նոր հնարավորություններ է բացում: Ավելին՝ համաձայնագրով նախատեսվող հնարավորությունները ճիշտ և լիարժեք օգտագործելու պարագայում ԵՄ և ԵԱՏՄ տնտեսական ներուժը կարող է փոխադարձաբար ծառայեցվել միմյանց շահերին։

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Իրանի հետ Հայաստանի  ունեցած ավանդական բարիդրացիական հարբերությունները և տնտեսական կապերը լավ նախադրյալներ են ստեղծում եվրոպական գործարարների համար՝ Հայաստանի միջոցով մուտք գործելու դեպի Իրանի 80 միլիոնանոց սպառողական շուկա: Նա նկատել է, որ Հայաստանով է անցնում նաև Պարսից ծոցը սևծովյան նավահանգիստներին կապող ամենակարճ և ամենաապահով տարանցիկ ուղին:

«Համաժողովին ներկա այս ներկայացուցչական կազմը վստահություն է ներշնչում, որ այն գործնականում կնպաստի մեր երկրների նոր հնարավորությունների բացահայտմանը և առկա համագործակցության ձևաչափերի օգտագործման լավագույն բանաձևի դուրսբերման ը։ 

Հրավիրում ենք ֆրանսիական ընկերություններին ներդրումներ կատարել Հայաստանում: Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր ներդրմանը մենք պատրաստ ենք ցուցաբերել անհատական մոտեցում՝ իհարկե, հաշվի առնելով ներդրողի կարիքները: 

Մեր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ավելի հանգամանալից կներկայացնի համագործակցության հնարավոր ոլորտներն ու ուղղությունները, նա կառաջարկի նաև կոնկրետ ծրագրեր»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը: 

 

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян